Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ականջի վնասվածքներ

Ականջի վնասվածքներ

Ականջի վնասվածքների դեպքում կարող են վնասվել ականջախեցին և թմբկաթաղանթը։ Գլխին հասցված հարվածից կամ ականջի մեջ որևէ առարկա մտցնելուց թմբկաթաղանթը կարող է պատռվել։

 

Միջավայրի ճնշման կտրուկ փոփոխությունը (օրինակ՝ ջրի խորքը սուզվելու կամ պայթյունի հետևանքով) նույնպես կարող է նման վնասվածքի հանգեցնել։ Տուժածը կարող է գանգատվել ականջի ցավից, լսողության խանգարումներից։

 

Ականջախեցու արյունահոսությունը կարելի է դադարեցնել՝ ուղղակի սեղմելով վերքի վրա։ Տուժածի գլխի կամ ողնաշարի լուրջ վնասվածքի հետևանքով լսողական խողովակից կարող են արտահոսել արյուն կամ թափանցիկ հեղուկներ։ Մի՛ փորձեք...## ուղղակի ճնշումով դադարեցնել նման արյունահոսությունը։ Ծածկեք ականջը ստերիլ անձեռոցիկով։ Մի' խոչընդոտեք արյան և մարմնի այլ հեղուկների արտահոսքը՝ փակելով լսողական անցքը։ Կողքի ապահովության դիրքի բերելիս՝ շրջեք տուժածին վնասված կողմի վրա։

 

Լսողական խողովակի մեջ կարող է օտար մարմին մտնել։ Եթե դուք տեսնում եք և հեշտությամբ կարող եք բռնել օտար մարմինը, ապա հեռացրեք այն, բայց մի' փորձեք դա անել որևէ սուր առարկայով, օրինակ՝ ատամմաքրիչով կամ ականջմաքրիչով, քանի որ կարող եք ավելի խորը հրել օտար մարմինը կամ վնասել թմբկաթաղանթը։ Երբեմն հնարավոր է լինում հեռացնել օտար մարմինը՝ քաշելով ականջի բլթակից (մեծահասակների մոտ դեպի ետ և վեր, մինչև 1 տարեկան երեխաներինը՝ դեպի վար և ետ) և գլուխը համապատասխան ականջի կողմը թեքած ուժեղ թափահարելով։ Երբեմն ականջի մեջ կարող են փոքր միջատներ մտնել։ Նման դեպքերում տուժածն ականջում անհարմարություն կամ ցավ է զգում, կարող է գլխապտույտ ունենալ և մինչև իսկ կորցնել գիտակցությունը։ Չի կարելի որևէ սուր առարկայով կամ բռնիչով փորձել հեռացնել կենդանի միջատին։ Միջատին սատկեցնելու համար ականջի մեջ պետք է մի քանի կաթիլ մարմնի ջերմաստիճանի (36–37°C) 70% էթիլ սպիրտ կամ վազելինի յուղ կաթեցնել։ Այդ անելուց հետո, եթե միջատը երևում է և դուք կարող եք հեշտությամբ բռնել նրան, ապա հանեք։ Հակառակ դեպքում դիմեք բժշկի։

 

Տե'ս նաև " ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://ilive.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ